Գլխավոր Ավելին

Ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան, ե՞րբ է նշանակվում, ի՞նչ առավելություններ և հակացուցումներ ունի

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ռադիոլոգ Վարդան Աբրահամյանը պատասխանել է թեմայի ամենահետաքրքրական և հաճախ տրվող հարցադրումներին:

1. Ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ):

Համակարգչային շերտագրությունը ( ՀՇ, ԿՏ ) բավականին լայն տարածում ունեցող ախտորոշիչ մեթոդ է, որի ժամանակ օգտագործվում են ռենտեգենյան ճառագայթներ։

2. Ո՞ր դեպքում է այն նշանակվում, արդյոք իմաստ ունի՞ կանխարգելման նպատակով այս հետազոտությունն անցնել:

ՀՇ ունի հստակ ցուցումներ, ինչպիսիք են ուռուցքային հիվանդությունները, բազմակի վնասվածքները, տարբեր բորբոքային հիվանդությունները, սուր պաթոլոգիաները։ Ցուցումները համաձայնեցվում են բուժող բժշկի և ռադիոլոգի հետ:

Հետազոտությունը կարելի է իրականացնել նաև որպես կանխարգելիչ մեթոդ ( օրինակ թոքերի ուռուցքների վաղ հայտնաբերման նպատակով – low dose CT ):

3. Ի՞նչ առավելություններ ունի այս հետազոտությունը:

ՀՇ հետազոտության արդյունքում ստացվում են շերտավոր նկարներ, որոնք վերամշակում անցնելով հնարավորություն են տալիս ստանալ բարձր ինֆորմատիվությամբ եռաչաափ պատկերներ:

Ի տարբերություն ՄՌՏ – հետազոտության՝ ԿՏ – հետազոտությունը բավականին արագ է:

4. Ինչ հակացուցումներ ունի ՀՏ-ն:

ՀՇ – ը չունի բացարձակ հակացուցումներ: Հարաբերական հակացուցում է համարվում հղիությունը:

5. Տարեկան քանի՞ անգամ կարելի է անցնել ՀՏ հետազոտություն, որքանո՞վ է այն անվնաս:

Չկա որևէ հստակ քանակ, որը կարելի է համարել թույլատրելի։ Հարկ եղած դեպքում նույնսիկ կարելի է մեկ օրվա ընթացքում կատարել կրկնակի և ավել հետազոտություն:

6. Ինչպե՞ս են նախապատրաստվում այս հետազոտությանը:

Հետազոտության համար նախապատրաստման կարգը կարող է լինել տարբեր՝ կախված հիվանդության խնդրից և հրատապության աստիճանից:

????Բացի ախտորոշիչ նպատակով, ՀՇ – հետազոտությունը կարելի է իրականացնել նաև բուժիչ նպատակով: ՀՇ – հսկողությամբ իրականացվում են՝

• Բլոկադաներ ցավերի կապակցությամբ – միջողային ( ֆասետ ), սակրոիլեալ հոդերի, ողնուղեղային նյարդարմատների շրջանում,

• Իրականցվում են նաև տարբեր այլ միջամտություններ

( բիոպսիաներ, պունկցիաներ, դրենավորումներ և այլն ):

×
facebook sharing button facebook